36039 դիտում
10:41 25-04-2023
Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ բախվել են Mercedes-ն ու Opel-ը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մրզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, գազալցակայանի դիմաց բախվել են Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Հրաչյա Ղ․-ի վարած Opel մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ Միշա Գ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Հրաչյա Ղ․-ն, նրա ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ 78-ամյա Սուսան Կ․-ն և 86-ամյա Լավրենտի Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու Ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Սուքիասյանի և դասակի հրամանատար Անդրանիկ Չոբանյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և հերթապահություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Սերգեյ Հակոբյանը, պարեկներ Սամվել Պողոսյանն ու Դավիթ Վարդանյանը։
Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+