32587 դիտում
13:41 25-04-2023
Գյուղացիներն ասում էին․ «Արագածոտնի փոխմարզպետը Կարբի գյուղում իր ամառանոցի համար ջրագիծ անցկացնելուց հետո ճանապարհի հերն անիծել է»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 1 տարի է Արագածոտնի մարզի Կարբի գյուղում «Կարբի» ցուցանակի տակ գտնվող հատվածում անմխիթար վիճակ է ստեղծվել։
SHAMSHYAN.com ահազնագած Կարբի գյուղի բնակիչները, ովքեր ավագ սերնդի ներկայացուցիչներ են, ասում էին․ «Սովետական տարիներին մեր գյուղը ոչ միայն հայտնի է եղել իր բերք ու բարիքով, այլև անցանելի ճանապարհներով։ Մենք տեսել ենք էդ ճանապարհները, ու երբեք ավտոներով անցնելիս, խոչընդոտների չէինք հանդիպում։
Էս 1 տարի է՝ Արագածոտնի մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը իր դաչա ջրագիծ անցկացնելու համար ճանապարհը փորեց, ու ջրախողովականերն անցկացնելուց հետո մոռացավ, որ պետք է ճանապարհը բերվի նախկին տեսքի։
Փոխմարզպետ մարդ ես։ էն էլ՝ ոչ ավել ոչ պակաս՝ քո գյուղի մարզի։ Գոնե էնպես մի արա, որ մարդիկ ասեն՝ եթե դու քո մարզի այն ճանապարհն ես ավիրում, որով քո համագյուղացիներն են գնում-գալիս, ինչ կմտածեն․․․ Ամո՛թ է՝ էլի։ Մի քիչ ժողովրդավար եղիր։ Դրել ես՝ ճանապարհի հե՛րն անիշել ես, քո մի քանի մետր ջրագծի համար։ Ու չես մտածո՞ւմ, որ քո սարքած բորշի ու անփությության հետևանքով ավտովթարներ են տեղի ունենում։ Կառավարությունը աշխատանքներ է կատարում՝ ճանապարհները կարգի բերելու համար, իսկ վարչապետի նշանակած պաշտոնյան ճանապարհների հերն է անիծում»։
Պաշտոնական պարզաբանում
Ի պատասխան shamshyan.com կայքում այսօր հրապարակված «Գյուղացիներն ասում էին․ «Արագածոտնի փոխմարզպետը Կարբի գյուղում իր ամառանոցի համար ջրագիծ անցկացնելուց հետո ճանապարհի հերն անիծել է»» հոդվածի, տեղեկացնում ենք, որ ջրագիծը Արագածոտնի փոխմարզպետ Հարություն Գուլյանն «անցկացրել» է 4 համագյուղացիների հետ համատեղ՝ «Վեոլյա ջուր» ընկերության միջոցով։
Ինչ վերաբերում է ճանապարհի վիճակին՝ դրա ասֆալտապատումը հետաձգվել է եղանակային ոչ բարենպաստ պայմանների պատճառով, և ճանապարհը մի քանի անգամ խճապատվել է։ Ջրագծի անցկացման հետևանքով քանդված ճանապարհահատվածը շուտով կվերանորոգվի։
Հավելենք, որ Գուլյանի ամառանոցի կողքով անցնող որոշ ճանապարհահատվածներ ու դրանց հարակից տարածքներն իր նախաձեռնությամբ բարեկարգվել են և շարունակվելու են մաքրվել ու բարեկարգվել։
ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+