65873 դիտում
17:15 26-04-2023
Երևանում աղմկահարույց ծեծկռտուքի հիմնական մասնակիցներից 3-ը, ովքեր առյուծ էին կտրում, Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների կողմից հայտնաբերվեցին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել և Ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 22-ամյա Միքայել Խաչատրյանին, 23-ամյա Սերգեյ Խաչատրյանին և 23-ամյա Էրիկ Պողոսյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս ապրիլի 16-ին «Մի կաթիլ մեղրի» պատմություն հիշեցնող ծեծկռտուք-վիճաբանության գլխավոր մասնակիցներից էին, ովքեր նկատելով, որ դեպքի վայր են ժամանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի գնդի Պարեկային Ծառայության 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները, դիմել էին փախուստի։
Ոստիկանությունը որոնում է նաև 4-րդ մասնակից «հերոսին», ով նունպես դիմել էր փախուստի։
Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ Ս․ և Մ․ Խաչատրյանները ազգականներ են։
Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քր օր.-ի 195 հոդվածի 1-ին մասի (ֆիզիկական ներգործություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթը նախաձեռնվել է ապրիլի 16-ին, Երևանում՝ Աշտարակի խճուղում, տեղի ունեցած ավտովթարից հետո մի խումբ անձանց միջև խուլիգանական դրդումներով տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:
Պարզվել է, դեպքի վայրում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողների կողմից օպերատիվորեն ժամանելու արդյունքում դեպքի վայրից ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխվել Երևանի բնակիչներ 44-ամյա Արսեն Պետրոսյանը, 44-ամյա Հակոբ Հակոբյանը, 39-ամյա Արամ Ավետյանը, 44-ամյա Արտյոմ Ավետյանը, 40-ամյա Ալեքսեյ Ավետյանը, 37-ամյա Համբարձում Հակոբյանը և 49-ամյա Արմեն Ավետիսյանը:
Պարզվել է նաև, որ վթարված ավտոմեքենաների վարորդները եղել են Ա. Ավետիսյանն ու Ա . Ավետյանը, որոնց միջև ավտովթարից հետո առաջացել է վիճաբանություն, ապա այն վերածվել «մի կաթիլ մեղրի» պատմություն: Ժամանած «ախպերությունն» ու «կտրիճ տղերքը» շարունակել են խուլիգանական դրդումներով ծեծկռտուքը՝ անհարգալից վերաբերմունք ցուցեբերելով հասարակության նկատմամբ:
Երբ պարեկները նշված անձանց բռնեցին ու տեղափոխեցին ոստիկանություն, մի քանիսը, ովքեր հիմնականում ակտիվ մասնակցություն են ունեցել ծեծկռտուքին, տեսնելով պարեկներին Սասնա էպոսի հերոսներից մեկի՝ Ցռան Վերգոյի նման դիմեցին փախուստի, իսկ երբ արդեն կրքերը հանդարտվել էր ու պարեկները իրենց վերահսկողության տակ էին վերցրել իրավիճակը ու կարգավորվել էր երթևեկությունը, դեպքի վայր ժամանեցին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները՝ համայնքային ոստիկանները ու քրեական հետախույզները խոստացան, որ այդ փախուստի դիմողներին բռնելու համար իրենց 1 ժամը բավական է:
Օպերները ասում էին, թե անգամ եթե նրանց թիկունքը լինի ինչ-որ Զվարթիչ ու իրենք իրենց հույսները դնեն Գաբրիել Հրեշտակի վրա, միևնույնն է՝ բռնելու են: Ցավոք, արդեն անցել է մի քանի օր, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները չեն կարողում հայտնաբերել նրանց և իրենց արարքը պատճառաբանում են նրանով, թե «քննչականը թող «դաբրոն» տա, գնանք բռնենք»:
Այստեղ են ասում՝ «Այսքան Զվարթ կյանքը մեզ, Գաբրիել Հրեշտակն է տվել»: Թե ինչո՞ւ պետք է քննչականը «դաբրո» տա, երբ նրանք իրենց գործը հստակ կատարում են, իսկ որ քննիչների ֆունկցիայի մեջ չի մտնում կասկածյալին բռնելը, դա անգամ գիտեն Հանրապետությունում հայտնի «Զվարթ» մանկապարտեզի սաները: Ստացվում է, Պարեկային ծառայությունն ավելի օպերատիվ գործեց, քան Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները:
SHAMSHYAN.com-ը հատուկ քրեական հետախույզների համար ներկայացնում է կռվի հիմնական մասնակիցներից 4 «հերոսների» լուսանկարները և գուցե դրանից հետո Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները կարողանան գտնել նրանց:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 298+
298+