1093 դիտում
13:17 27-04-2023
Այս պահին պարեկային ծառայությունում աշխատելու ցանկություն է հայտնել 406 կին
Պարեկային ծառայությունում կանանց համար առանձին ընդունելություն ենք հայտարարել եւ ես գիտեմ, որ հուրախություն ինձ, բվական մեծ ակտիվություն կա, դիմորդներ կան: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը տեցեկացրեց, որ այս պահի դրությամբ 406 դիմորդ ունեն, սակայն 18-33 տարեկանները 303-ն են: Դրանցից 79-ը Երեւանում են, 24-ը Արագածոտնում, 33-ը՝ Արարատում, 25-ը Արմավիրում, 24-ը՝ Գեղարքունիքում, 40-ը Կոտայքում, 60-ը՝ Լոռիում, 73-ը Շիրակում, 21-ը Տավուշում, 10-ը Սյունիքում եւ 6-ը Վայոց Ձորում:
«Այստեղ հասակի հետ կապված մեզ մոտ անցողիկը 160 սմ-ն է, բայց մենք որոշեցինք ուսումնասիրել եւ գուցե հասակի հետ կապված փոփոխություն անենք: 160 սմ-ից բարձր ունենք 189 դիմորդ, իսկ 155-160 սմ՝ 108 դիմորդ: Եթե փոփոխություն անենք, բավականին արդյունք կունենանք»,-ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս փուլում ճիշտ կլինի շեշտը դնել հմտությունների վրա, և կանանց դեպքում բացառություն անենք: «Հույս ունենք, որ մոտ հազար դիմորդ կունենանք, որպեսզի մի քանի հարյուրին ընդունենք աշխատանքի»,-ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր
3447 դիտում
14:45 22-07-2021
Պարեկային ծառայությունում աշխատելու նպատակով նոր ընդունելություն-մրցույթ է հայտարարվել
1778 դիտում
10:48 08-12-2022
Աշխատանքի հրավեր 4 մարզերի Պարեկային ծառայությունում աշխատելու համար. հայտերն ընդունվում են դեկտեմբերի 12-ից
1681 դիտում
16:13 08-03-2024
Կանայք սկսել են ավելի շատ դիմել Պարեկային ծառայությունում աշխատելու համար