211652_close_icon
views-count37962 դիտում article-date 14:13 27-04-2023

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են համագյուղացիների Mersedes-ն ու Mitsubishi-ն, վերջինս էլ բախվել է քարե պարսպին, կոտրել այն ու կողաշրջվել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 10․00-ի սահմաններում Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Ագարակ-Բյուրական խաչմերուկում բախվել են Աղձք գյուղի բնակիչներ 52-ամյա Արամ Հակոբյանի վարած Mersedes մակնիշի և 27-ամյա Հովհաննես Ավդալյանի վարած Mitsubishi Pajero IO մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, թեև Mitsubishi Pajero IO-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե ցանկապատին, կոտրել այն և կողաշրջվել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի և վաշտի հրամանատար Սուրեն Անանյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Գևորգ Զաքարյանն ու կրտսեր պարեկ Վաղարշակ Յազիչյանը։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Վարորդները վթարի մեջ միմյանց էին մեղադրում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր