211652_close_icon

ՆԱՏՕ-ի երկրներն ավարտել են Ուկրաինայի ԶՈւ-ի ավելի քան 9 բրիգադի պատրաստումն ու զինումը. Սթոլտենբերգ

views-count2626 դիտում article-date 15:57 27-04-2023
ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի երկրներն ավարտել են Ուկրաինայի Զինված ուժերի ավելի քան ինը բրիգադի պատրաստումն ու զինումը։ Այս մասին նա տեղեկացրել է Բրյուսելում, դաշինքի կենտրոնատեղիում Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բեթելի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես նշել է գլխավոր քարտուղարը, ՆԱՏՕ-ի անդամներն Ուկրաինա են մատակարարել խոստացված օգնության 98 տոկոսը, այդ թվում 1 550 զրահամեքենա, 230 տանկ եւ զինամթերքների ավելի մեծ ծավալ։

«ՆԱՏՕ-ի անդամ պետություններն արդեն Ուկրաինային փոխանցել են աննախադեպ ռազմական օգնություն՝1 550 զրահամեքենա, 230 տանկ, ՀՕՊ ժամանակակից միջոցներ եւ ժամանակակից հրետանի, զինամթերքի հսկայական ծավալներ, ապահովել են ավելի քան 9 զրահատանկային բրիգադի պատրաստումն ու զինումը»,- ասել է Սթոլտենբերգը։

Նմանատիպ նյութեր