8155 դիտում
09:01 28-04-2023
Արցախում նոր ճակատներ են ձևավորվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախում, անվտանգային խնդիրներին զուգահեռ, ներքաղաքական կյանքը եւս լարված է: «Ժողովուրդ» օրաթերթն Արցախի իր աղբյուրներից տեղեկացավ, որ այս օրերին Արցախում ձեւավորվել է երեք ճակատ՝ Արայիկ Հարությունյան-Սամվել Բաբայան-Ռուբեն Վարդանյան: Մեր տեղեկություններով՝ վերջիններս գրեթե ամենօրյա ռեժիմով հանդիպումներ են ունենում տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիների հետ, այլ կերպ ասած՝ փորձում են իրենց դիրքերն ամրացնել ու ամուր հենարան ստեղծել իրենց համար Արցախում:
Թե որն է անվտանգային նման ծայրահեղ իրավիճակում ներքաղաքական լարումների պատճառը, շատ արցախցիների համար դեռ պարզ չէ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս առումով առավել ակտիվ է հատկապես Սամվել Բաբայանը: «Ժողովուրդ» օրաթերթը որոշ ժամանակ առաջ գրել էր, որ վերջինիս մոտ նախընտրական տրամադրություն է. շտաբներ է ձեւավորում, տարբեր ֆորմատներով հանդիպումներ է ունենում քաղաքացիների եւ քաղաքական շրջանակների հետ: Մեզ տեղեկացրին նաեւ, որ Բաբայանն անգամ քաղաքացիներին փողոց դուրս գալու կոչեր է անում: Նա Արցախում ինչ-որ պաշտոն ստանալու անհագուրդ ցանկություն ունի, թեեւ, ինչպես մեզ վստահեցրին, Արցախում Սամվել Բաբայանի նկրտումներին այնքան էլ լուրջ չեն վերաբերվում. հավանական չեն համարում, որ Արայիկ Հարությունյանը նրան որեւէ պաշտոնի նորից կնշանակի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
918 դիտում
21:40 26-10-2022
Պատգամավորական մանդատը հնարավորություն է տալիս պայքարի հավելյալ ճակատներ ապահովել. Հայկ Մամիջանյան
46188 դիտում
09:36 17-02-2017
Հայաստանում և Արցախում նոր պատերազմի սպասում է ձևավորվել. «Հայկական ժամանակ»
3925 դիտում
14:49 15-06-2017
Արցախում բերքահավաքի անկորուստ կազմակերպման համար ձևավորվել է 18 հրշեջ հենակետ
Այս բաժնից
4873 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են