1126 դիտում
16:51 28-04-2023
Ուկրաինան, ընդհանուր առմամբ, պատրաստ է հակահարձակման, զորքերը սպասում են հրամանատարության որոշմանը. Ուկրաինայի ՊՆ ղեկավար
Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավար Ալեքսեյ Ռեզնիկովն ուրբաթ հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է հակահարձակման, զորքերը սպասում են հրամանատարության որոշմանը։ Գրում են ուկրաինական ԶԼՄ-ները։
«Հակահարձակման նախապատրաստությունը մոտենում է ավարտին, բացի զենք ստանալուց, մեր զինծառայողները պետք է կարողանան օգտագործել ռազմական տեխնիկան։ Մենք ստացել ենք բավականին ժամանակակից զենքեր՝ Leopard-2, Challenger և Abrams տանկեր, բայց կարծում եմ, որ Abrams-ներն այս հակահարձակմանը ժամանակին պատրաստ չեն լինի: Սարքավորումը մասամբ առաքվել են։ Ընդհանուր առմամբ մենք պատրաստ ենք հարձակման»,- ասել է Ռեզնիկովը ճեպազրույցում։
Նա հավելել է, որ ուկրաինական զորքերը սպասում են միայն հրամանատարության որոշմանը։
«Մենք պատրաստ ենք՝ հենց որ լինի Աստծո կամքը, եղանակը թույլ տա, և լինի հրամանատարության որոշումը»,- շեշտել է ՊՆ ղեկավարը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չէր բացառել, որ ուկրաինական զորքերի հակահարձակումը կսկսվի առաջիկա շաբաթներին։ Միաժամանակ, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռեզնիկովը նշել էր, որ հալոցքի ավարտից հետո կարելի է հակահարձակում սպասել, և Կիևը նախատեսում է մի քանի հարված հասցնել։

Նմանատիպ նյութեր
3141 դիտում
16:48 07-09-2022
Ուկրաինական զորքերը հակահարձակման են անցել Խարկովի մարզում
1240 դիտում
13:37 24-04-2023
Ուկրաինան չի հրաժարվի Բախմուտից. բանակը պատրաստվում է հակահարձակման. Զելենսկի
1573 դիտում
10:18 30-10-2023
Հակահարձակման հետևանքով Ուկրաինան ունի ավելի քան 90,000 զոհ և վիրավոր. Շոյգու
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»