211652_close_icon
views-count787 դիտում article-date 12:14 30-04-2023

Ռուս խաղաղապահները Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում են գրանցել

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին 2023 թվականի ապրիլի 29-ի տեղեկագրում նշվում է, որ Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել:

Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Նշվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ավտոշարասյունը մարդասիրական բեռ է հասցրել Ստեփանակերտ:

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ, ասվում է տեղեկագրում։

Նմանատիպ նյութեր