17563 դիտում
15:42 30-04-2023
Արտակարգ դեպք Երևանում․ Հին Երևանցու փողոցում ծառն ընկել է Ford Fiesta մակնիշի ատվոմեքենայի վրա․ օպերատիվ են գործել պարեկներն ու փրկարարները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Քամու հետևանքով Հին Երևանցու 47Ա շենքի բակում ծառը պոկվել և ընկել է կայանված վիճակում գտնվող, Երևանի բանկիչ 40-ամյա Անի Հ․-ին պատկանող Ford Fiesta մակնիշի ավտոմեքենայի վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Սարգսյանն ու Մերի Վառյանը, որպեսզի օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ Փարկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ծառը հեռացնեն ավտոմեքենայի վրայից։
Դեպքի մասին տեղեկացվել է նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, և այս պահին պարեկներն ու փրկարարները սպասում են մինչև կժամանեն նրանք։
Թե ով է փոխհատուցելու քաղաքացու կրած վնասը, անհայտ է։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+