211652_close_icon
views-count712 դիտում article-date 12:50 01-05-2023

Ուզբեկստանի Սահմանադրության փոփոխություններին կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների 90 տոկոսից ավելին

Սահմանադրական հանրաքվեի քվեարկության մասնակիցների 90 տոկոսից ավելին, նախնական տվյալների համաձայն, կողմ է եղել Ուզբեկստանի հիմնական օրենքի փոփոխություններին։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Ուզբեկստանի ԿԸՀ նախագահ Զայնիդդին Նիզամհոջաևը։

«Նախնական տվյալներով՝ քաղաքացիների 90,21 տոկոսը կողմ է քվեարկել, 9,35 տոկոսը՝ դեմ, քվեաթերթիկների 0,49 տոկոսը համարվել է անվավեր»,- ասել է նա ճեպազրույցում։

Նիզամհոջաեւի խոսքով՝ հանրաքվեին մասնակցությունը կազմել է 84,54 տոկոս։ Նա նշել է, որ հանրաքվեին մասնակցել է 16,6 մլն մարդ քվեացուցակներում ընդգրկված 19 մլն քաղաքացիներից։

Հանրաքվեի վերջնական արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ, ավելացրել է ԿԸՀ նախագահը։

Նմանատիպ նյութեր