211652_close_icon
views-count709 դիտում article-date 18:21 02-05-2023

Դադիվանքն ի սկզբանե եղել է հայկական և որևէ առնչություն չի ունեցել Աղվանից եկեղեցու հետ. Մայր Աթոռը՝ ադրբեջանական պահանջի մասին

Հայ եկեղեցականները  Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը:

Այդ մասին լրատվամիջոցներին տեղեկացրեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը՝ շնորհիվ ռուս խաղաղապահների երախտարժան առաքելության, որով ապահովվում է վանքի անվտանգությունը։

Ինչ վերաբերում է Դադիվանքի աղվանական լինելու կեղծ պնդումներին, ապա պատմական անհերքելի փաստ է, որ վանքն ի սկզբանե եղել է հայկական և որևէ առնչություն չի ունեցել Աղվանից եկեղեցու հետ, առավել ևս՝ այսօրվա նորահայտ աղվանա-ուդիական կրոնական համայնքի հետ», -նշեցին Մայր Աթոռից:

Նմանատիպ նյութեր