211652_close_icon
views-count601 դիտում article-date 16:12 03-05-2023

Բաքուն հույս ունի, որ Վաշինգտոնում բանակցությունները եթե ոչ արդյունք, ապա գոնե տեսանելի առաջընթաց կբերեն. Ալիև

Բաքուն առաջընթացի հույս ունի Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցություններում, հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով օկուպացված Շուշիում կայացած միջազգային համաժողովում։ Գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հիշեցնենք, որ արդեն փաստացի երրորդ օրն է, ինչ ԱՄՆ-ում ընթանում են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ղեկավարների միջև բանակցությունները՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ «Հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնագիր» փաստաթղթի շուրջ: 

«Հուսով եմ, որ Վաշինգտոնում բանակցությունները եթե ոչ արդյունք, ապա գոնե տեսանելի առաջընթաց կբերեն»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, որ Բաքուն խաղաղության պայմանագրի նախագծի չորս տարբերակ է ուղարկել Երևան, որոնց պատասխանը ստացել է ԱՄՆ-ի հանդիպումից ընդամենը մեկ շաբաթ առաջ։ Նրա խոսքով՝ առանց դրա Վաշինգտոնում նախարարների հանդիպումը անօգուտ կլիներ։

Միաժամանակ, Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խաղաղության պայմանագրի տեքստում ներառելու ցանկացած փորձ հակաարդյունավետ է։

Նմանատիպ նյութեր