211652_close_icon
views-count4231 դիտում article-date 21:09 03-05-2023

Դպրոցահասակ երեխաների շրջանում կիրականացվի «Շների հետ վարվելու կանոնները» խորագրով կրթական ծրագիր

Հարութ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Հաշվի առնելով հանրության շրջանում  կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի բարձրացման և իրազեկվածության կարևորությունը, «Կենդանիների Խնամքի Կենտրոն»  ՀՈԱԿ-ի կողմից նախաձեռնվել է դպրոցահասակ երեխաների շրջանում իրականացնել «Շների հետ վարվելու կանոնները» խորագրով կրթական ծրագիր: 

 Ծրագրի նպատակը դպրոցահասակ երեխաներին շների հետ վարվելու ճիշտ կանոններին իրազեկելուց զատ, վերջիններիս մոտ կենդանիների հանդեպ հոգատարության և պատասխանատվության զգացումի բարձրացումն է: 

Այս պահին Երեւանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության հետ հստակեցվում են դպրոցների ցանկն ու ժամանակցույցը, որից հետո կրթական ծրագիրը կմեկնարկի: 

 Շարունակում ենք հավատարիմ մնալ մեր խոստումներին ու իրագործել ծրագրեր, որոնց մասին տարիներ շարունակ միայն խոսվել է»։

Նմանատիպ նյութեր