211652_close_icon
views-count991 դիտում article-date 09:59 04-05-2023

Նիկոլ Փաշինյանը՝ անհատապես, և նրա իշխանությունը՝ հավաքականորեն, գրեթե ամբողջությամբ զրկվել է լեգիտիմությունից․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է․ «Ամերիկյան Միջազգային Հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/IRI)՝ նախօրեին հրապարակած սոցհարցումների տվյալները, բառի ամենաուղիղ իմաստով, ապտակ են Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության համար։

Հետազոտության թվային տվյալներն արդեն իսկ քննարկվել են ամենատարբեր հարթակներում, դրանց հանրագումարային արդյունքն այն է, որ  և Նիկոլ Փաշինյանը՝ անհատապես, և նրա իշխանությունը՝ հավաքականորեն, գրեթե ամբողջությամբ զրկվել է լեգիտիմությունից՝ հանրային աջակցությունից՝ երևույթի ինչպես էլեկտորալ-թվաբանական, այնպես էլ՝ բովանդակային իմաստով։ Հարցումները ցույց են տալիս ոչ միայն Նիկոլ Փաշինյանի անհատական վարկանիշի գահավիժումը՝ 14 տոկոս։

Շատ ավելի կարևոր է հարցվածների 52 տոկոսի կողմից տրված գնահատականը, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ։ Այսինքն, հասարակության կեսից ավելին դեմ է Նիկոլ Փաշինյանի կողմից «անհոգնել» իրականացվող կեղծ  «խաղաղության օրակարգին»՝ Արցախի հանձնումով, Թուրքիայի հետ նվաստացուցիչ հաշտեցմամբ և դրանից բխող բոլոր հետևանքներով։

IRI-ի հրապարակած հետազոտությունը պարունակում է բազմաթիվ այլ, այդ թվում՝ ոլորտային ցուցանիշներ, որոնց համադրությունն ու վերլուծությունը ցույց է տալիս, որ Փաշինյանը՝ որպես երկրի ղեկավար, գտնվում է շատ ավելի վատ վիճակում, քան նախկին այն ղեկավարները, ում դեմ նա՝ որպես ընդդիմադիր գործիչ, «անհոգնել» պայքարում էր՝ որպես դրոշակ ծածանելով նրանց ոչ լեգիտիմությունը։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր