211652_close_icon
views-count745 դիտում article-date 16:21 05-05-2023

Բեռլինում թույլ չեն տվել մայիսի 8-ին և 9-ին օգտագործել Ռուսաստանի, ԽՍՀՄ-ի և Ուկրաինայի դրոշները

Գերմանիայի մայրաքաղաքում երկրորդ տարին անընդմեջ կարգելվի խորհրդային հուշահամալիրներում Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և ԽՍՀՄ-ի դրոշներ ու խորհրդանշաններ կրելը, ինչը, սակայն, չի տարածվում դիվանագետների և վետերանների վրա։ Գրում են ռուսական լրատվամիջոցները:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ իրավապահները, զինվորական գերեզմանների խնամքի մասին գերմանառուսական համաձայնագրին համապատասխան, պարտավոր են պահպանել խորհրդային հուշահամալիրները Տրեպտով պուրակում, Տիրգարտենում և Շյոնհոլցեր Հայդե պուրակում, ուստի այս տարի ուկրաինական, ռուսական և խորհրդային դրոշներ, ինչպես նաև գեորգիևյան ժապավեններ կրելու արգելքը մայիսի 8-ին և 9-ին մնում է ուժի մեջ: 

Նմանատիպ նյութեր