211652_close_icon
views-count5088 դիտում article-date 15:38 31-12-2015

«Նոր-Անի» սրճարանում 28-ամյա Հայկին թույլ չեն տվել իր տարած օղին օգտագործել, ինչի պատճառով բարկացել է եւ մեքենան վարել սրճարանի ուղղությամբ

28-ամյա Հայկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի 17 հասցեում գտնվող <<Նոր-Անի>> սրճարանում, իր ավտոմեքենայում առկա օղին սրճարան բերելու և այնտեղ այդ օղին իր կողմից օգտագործելու կապակցությամբ սրճարանի աշխատակազմի կողմից դրսևորած մերժողական վերաբերմունքից զայրանալով` սեփական անձի առավելությունն ընդգծելու ձգտմամբ, մարդկային համակեցության կանոնների նկատմամբ ակնհայտ ա8համարhանք դրսևորելով և հասարակական վայրում վարքագծի կանոնները ցուցադրական կերպով անտեսելով` սրճարանում սկսել է սեռական բնույթի հայhոյանքներ տալ, այնուհետև դուրս գալով նստել է սրճարանի դիմաց կանգնած իր <<Մերսեդես G-500>> մակնիշի 06DD 006 հաշվառման համարանիշի ավտոմեքենան և այն վարելով դեպի <<Նոր-Անի>> սրճարանի բակ` դիտավորությամբ կոտրել է սրճարանի առջևում դրված ծաղկամանը` վնասելով դրանում առկա << Տուա>> տեսակի ծառը, որից հետո ավտոմեքենայով հարվածել է սրճարանի մուտքի դռանը` վնասելով դռան ապակին և փայտյա դեկորացիան` սրճարանի սեփականատեր Սիրվարդ Աբրահամյանին պատճառելով շուրջ 200.000ՀՀ դրամի գույքային վնաս, իսկ սրճարանի հաճախորդների շրջանում` վախ, տագնապ առաջացնելով նրանց պատճառել է լուրջ անհանգստություն, որով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ: Հայկ Գրիգորյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 258 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր