1003 դիտում
09:29 06-05-2023
Արցախում մեծ հանրահավաք է սպասվում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախում առաջիկայում հերթական մեծ հանրահավաքն է սպասվում՝ մայիսյան եռատոնին ընդառաջ: Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հանրահավաքը նախաձեռնել են Արցախի ստորագրահավաքը նախաձեռնած երիտասարդները, որոնց Հայաստանում միացել եւ ստորագրահավաք է նախաձեռնել ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, որը 2 օրում մոտ 5 հազար ստորագրություն է հավաքել արդեն:
Հանրահավաքը Արցախում Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտումը, ցեղասպանական քաղաքականությունը դադարեցնելու եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կատարելու պահանջով է լինելու: Հանրահավաքը նաեւ մայիսյան հաղթանակների ոգով է կազմակերպվելու, լինելու են ելույթներ՝ դրան նվիրված:
Մեր տեղեկություններով՝ հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները արդեն իսկ սկսվել են. չի բացառվում, որ այդ հանրահավաքին մասնակցեն նաեւ Արցախի իշխանությունները, ինչպես նաեւ ընդդիմությունը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1636 դիտում
15:44 30-10-2022
Արցախում ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում. Վերածննդի հրապարակում մեծ հանրահավաք է. ուղիղ. News.am
1042 դիտում
09:43 02-09-2023
ՔՊ-ն մեծ հանրահավաք կանի. ներկա կլինի նաև Փաշինյանը․ «Ժողովուրդ»
845 դիտում
19:09 08-01-2023
Հունվարի 9-ին հանրահավաք է նախատեսվում Արցախում՝ ԿԽՄԿ գրասենյակի դիմաց
Այս բաժնից
1018 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1291 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2578 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ