211652_close_icon
views-count1042 դիտում article-date 09:43 02-09-2023

ՔՊ-ն մեծ հանրահավաք կանի. ներկա կլինի նաև Փաշինյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր քարոզարշավը կեզրափակի մեծ հանրահավաքով:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանականները պատրաստվում են քարոզարշավի վերջին օրը՝ սեպտեմբերի 15-ին, մեծ հանրահավաք անել Հանրապետության հրապարակում:

ՔՊ-ականները արդեն իսկ սկսել են նախապատրաստական աշխատանքները. բոլոր պատգամավորներին հրահանգվել է ոչ միայն պարտադիր ներկա գտնվել հանրահավաքին, այլ նաեւ իրենց հետ մարդիկ բերեն, որպեսզի հանրահավաքը մարդաշատ անցնի:

Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ն հանրահավաքին հանելու է իր ծանր հրետանուն անգամ: Նրանք, ովքեր քարոզարշավին առհասարակ չեն մասնակցել, այդ օրը հանրահավաքին կմասնակցեն: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն էլ է մասնակցելու քարոզարշավին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր