211652_close_icon
views-count10297 դիտում article-date 22:00 06-05-2023

Կայացավ 44-օրյա պատերազմի մասնակից, մեր ժամանակների հերոս, փոխգնդապետ Մհեր Տելիկի Ստեփանյանի հիշատակին նվիրված միջոցառումը և նրա անվան փողոցի բացումը

Մայիսի 6-ին կայացավ 44-օրյա պատերազմի մասնակից, մեր ժամանակների հերոս՝ մարտական խաչ առաջին և երկրորդ աստիճանի շքանշանակիր փոխգնդապետ Մհեր Տելիկի Ստեփանյանի հիշատակին նվիրված միջոցառումը և նրա անվան փողոցի բացումը։ Այս մասին տեղեկանում ենք Ջերմուկի երիտասարդական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

Միջոցառումը անցկացրեցին Ջերմուկի երիտասարդական կենտրոնի անդամները՝ հիշատակելով Մհեր Ստեփանյանին և Ջերմուկ համայնքի բոլոր հերոսներին, ինչպես նաև Սեպտեմբերյան պատերազմում զոհված մեր բոլոր հերոս տղաների կատարած սխրանքը։

Երիտասարդների ուղերձն էր ներկաներին՝ սիրել հայրենիքը այնպես, ինչպես այն սիրել են մեր հերոս տղաները, չդատարկել թիկունքը և ամուր կանգնել սահմանը պահող զինվորի թիկունքին:

Պետք է համախմբվել՝ «Միայն արյուն թափելով հայրենիք չե՛ն պահում»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր