211652_close_icon
views-count598 դիտում article-date 11:49 09-05-2023

Ռուսաստանը լրջորեն է վերաբերում Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորություններին․ դեսպան

Ռուսաստանը ջանքեր է գործադրում, որպեսզի կյանքի կոչվեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Հաղթանակի» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Դեսպանի համոզմամբ՝ ռուսական կողմն ակտիվ ջանքեր է գործադրում, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործըթնացում առաջընթաց գրանցվի։

Կոպիրկինը հավաստիացրեց, որ Ռուսաստանը շատ լրջորեն է վերաբերվում այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում։ «Ռուսաստանը լրջորեն է վերաբերում այն ամենին, ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ դաշնակցային իր պարտավորություններին և ձեռնարկում է բոլոր հնարավոր ջանքերը, որ այստեղ հաստատվի խաղաղության, անվտանգության, զարգացման դարաշրջանը»,- հայտարարեց ՌԴ դեսպանը։ 

Նմանատիպ նյութեր