211652_close_icon
views-count50002 դիտում article-date 12:49 09-05-2023

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էջմիածնում թալանել են պատերազմների մասնակցի Mercedes-ը, իսկ տեղի ոստիկանությունը տեղում դոփում է․ քաղաքացիներն էլ հույս չունեն, որ գողերը կբռնվեն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում անձնական ունեցվածքի գողության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթը նախաձեռնվել է մայիսի 2-ին Թաիրովի Մայրաքաղաքային փողոցի թիվ 134 հասցեի մոտ կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայից գողություն կատարելու փաստով։ 

Այդ օրը, ժամը 00։00-ից մինչև 08։20-ն ընկած ժամանակահատվածում Նարեկացի թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկի դիմաց կայանված է եղել Փարաքար գյուղի բնակիչ 45-ամյա Մանուել Ա․-ին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենան, և անհայտ անձինք տեխնիկական միջոցի գործադրմամբ ձախ դռան ապակին կոտրել են և շարժիչի ծածկոցը բացելու միջոցով գողացել են «ABS» համակարգը։ 

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի և Հայաստանի քննչական կոիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Մանուել Ա․-ն Արցախյան պատերազմների մասնակից է եղել և շրջապատի կողմից բնութագրվում է դրական։ 

Գյուղացիներն էլ հույս չունեն, թե Վաղարշապատի ոստիկանները կայտնաբերեն գողերին, քանի որ նմանատիպ բազմաթիվ գողության դեպքեր են տեղի ունեցել, որոնց մեծ մասը չի բացահայտվել։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Շատ գողություններ էլ որ լինում են, էլ չենք էլ դիմում Էջմիածնի ոստիկանություն, որովհետև գալու են թղթաբանություն անեն, մեզ էլ ամիսներով տանեն-բերեն, մեր ներվերն ուտեն, թե գործ են անում։ Իսկ եթե լավ օպերատիվնիկ լինեին, նոր է՞ին բռնել գողներին։ Իսկ եթե գողը տեսնում է, որ ինքը չի բռնվում, ախորժակը բացվում է, և շարունակում է իր սև գործը։ Եվ այդ սև գործերից մեկը պարերազմների ակտիվ մասնակցի Mercedes-ը թալանելն է, ով կրել է մոտ 500 հազար դրամի վնաս»։ 

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես են թալանում Mercedes-ը։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր