211652_close_icon
views-count26552 դիտում article-date 10:31 05-11-2017

Երևանում թալանել են BMW-ն և KIA-ն, իսկ Էջմիածնում փախցրել են 07-ը. Ոստիկանությունը փնտրում է գողերին ու ավտոմեքենա փախցնողին

Երեկ՝ նոյեմբերի 4-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհ փողոցի բնակիչ, 36-ամյա Մարինե Ավետիսյանը Ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել է, որ նեյոմբերի 3-ի ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 4-ի ժամը 12:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի մոտ կայանված իրեն պատկանող KIA մակնիշի 81 AM 003 համարանիշի ավտոմեքենայի դռան ապակին կոտրելու միջոցով այնտեղից գողացել են դրամապանակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ. Ավետիսյանը դեպքի վայր ժամանած Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչին հայտնել է, որ դրամապանակի մեջ եղել է 60 հազար դրամ: Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Երեկ Արաբկիրի Ոստիկանություն է դիմել նաև Արաբկիր 19-րդ փողոցի բնակիչ, 70-ամյա Ժորա Ստեփանյանը և հայտնել, որ նոյեմբերի 3-ի ժամը 22:30-ից մինչև նոյեմբերի 4-ի ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են շենքի բակում կայանված BMW մակնիշի 61 ՕՕ 100 համարանիշի ավտոմեքենայի առջևի թափարգելը: Դեպքի վայր մեկնած Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ժ. Ստեփանյանը հայտնել է, որ գողության հետևանքով ինքը կրել է 200 հազար դրամի վնաս: Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Իսկ երեկ՝ նոյեմբերի 4-ին, Վաղարշապատ քաղաքի Չարենց թաղամասի բնակիչ, 33-ամյա Աշոտ Դաշտոյանը հայտնել է, որ նոյեմբերի 3-ի ժամը 23:30-ից մինչև նոյեմբերի 4-ի ժամը 10:20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակից փախցրել են իրեն պատկանող ВАЗ 2107 մակնիշի 04 OԼ 007 համարանիշի ավտոմեքենան: Դեպքի վայր ժամանած Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչին Ա. Դաշտոյանը հայտնել է, որ տեղյակ չէ, թե որ ուղղությամբ են տարել ավտոմեքենան: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր