211652_close_icon
views-count769 դիտում article-date 16:19 09-05-2023

ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթն ուղղված է սահմանափակումների շրջանցմանը հակազդելուն․Եվրահանձնաժողովի ղեկավար

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցների նոր 11-րդ փաթեթը ուղղված է լինելու նախկինում սահմանված սահմանափակումների շրջանցմանը հակազդելուն։ Այդ մասին նա գրել է Twitter-ում։

Նրա խոսքով՝ եվրոպական երկրները կարող են արգելել մի շարք ապրանքների արտահանումը երրորդ երկրներ, որոնց կասկածվում են հակառուսական պատժամիջոցները շրջանցելու փորձի մեջ, ինչպես նաեւ «նոր ապրանքներ ներառել տարանցման արգելքի մեջ»:

Մայիսի 9-ին ֆոն դեր Լյայնը ժամանել է Կիեւ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում հրապարակել է ԵՀ-ի ղեկավարի հանդիպման տեսագրությունը։ Նա Կիեւն անվանել է «իդեալական վայր Եվրոպայի օրը նշելու համար»:

Մայիսի 8-ին հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովն ավարտել է հակառուսական պատժամիջոցների 11-րդ փաթեթի մշակումը եւ այն փոխանցել ԵՄ անդամ երկրների քննարկմանը։

Բրիտանական The Financial Times թերթի փոխանցմամբ՝ այս փաթեթը կարող է ներառել չինական յոթ ընկերությունների, որոնք արտադրում են միկրոչիպեր, կիսահաղորդիչներ եւ այլ էլեկտրոնային ապրանքներ։

Նմանատիպ նյութեր