5866 դիտում
12:04 10-05-2023
«Արցախը մեր մեջ է» խորագրով ցուցահանդես՝ նվիրված մայիսյան եռատոնին
Մայիսի 9-ը մեր պատմության ամենահիշարժան և խորհրդանշական օրերից է: Այսօր մենքտոնում ենք մայիսյան եռատոնը՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, 1992 թ. մայիսին Շուշիի ազատագրումը և Արցախի Հանրապետության Պաշտպանությանբանակի կազմավորումը:
ԿերամաԶարդ արվեստանոց-ուսումնարանը կազմակերպել էր բացառիկ ցուցահանդես նվիրված մայիսյան եռատոնին, որտեղ ներկայացված էին ձեռագործ-Handmade կերամիկական իրերը, որոնք պատրաստվել և նկարվել էին արցախցի արվեստագետների ձեռքերով՝ ԳՈՅ մարդասիրական հիմնադրամի կողմից հիմնված ԿերամաԶարդ արվեստանոց-ուսումնարանում:
Բացումը տեղի ունեցավ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի և քարոզչական կենտրոնի տնօրեն՝ հոգեշնոր Հայր Գարեգին վարդապետ Համբարձումյանի օրհնությամբ և աղոթքով։
« Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման օրը մեզ համար մտածումնքների, խոհերի շատ առիթ են տալիս՝ հպարտության զգացումների, պատմական հրպարտության զգացումների։ Եվ երբ որ այս զգացումները նաև ուղեկցվում են մեր մշակութային կյանքը և մշակութային էությունը զարգացնող նման արվեստի բացառիկ նմուշներով կարծում եմ,որ օրը էլ ավելի գեղեցիկ է դառնում։ Երբ նայեցինք կերամիկական այս արվեստի նմուշներին, որոնք ցուցադրված են այստեղ, բնականից այնպիսի մի անհանգստության զգացողություն է առաջանում, քանի որ պատկերված են վանքեր, եկեղեցիներ, հուշարձաններ որոնք որ գտնվում են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում։ Եվ այս անհանգստության զգացումը կարծում եմ, որ նաև լավ է, որ արվեստի միջոցով է փոխանցվում մեզ, որ մենք երբևէ չպիտի համակերպվենք այս իրականության հետ։»- իր խոսքում նշեց Հայր Գարեգին վարդապետը։
Հեղինակ՝ Վարսի Հակոբյան

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
3374 դիտում
23:28 10-04-2019
«Արցախի Մարդիկ» նախաձեռնությունը մայիսյան Եռատոնին ընդառաջ «Իմ Մեծ Ընտանիքը» խորագրով սկսում է նոր նախագիծ
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3919 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին