1042 դիտում
09:07 11-05-2023
Ինչո՞ւ պիտի Թուրքիան միջամտի Երեւանի պուրակում հուշակոթողի կանգնեցմանը․ «Առերեսում»․ «Առավոտ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի վերջնագրային ու սպառնալից հայտարարություններից մի քանի օր անց միայն Հայաստանի պաշտոնյաները սկսեցին հակազդել՝ հայ վրիժառուների «Նեմեսիս» գործողությունն իրականացրած Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթողի բացումը համարելով մեր ներքին գործը եւ անընդունելի համարելով միջամտությունը։ Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե «կայացվել է սխալ որոշում եւ այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»։
«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանն արձագանքելով դիտարկմանը, թե թուրքական կողմը արձան դնելով է պայմանավորում օդային ճանապարհի բացումը՝ ասաց․ «Հայաստանում էլ, Սփյուռքում էլ եղել են Սողոմոն Թեհլերյանի արձաններ։ Նրա մահարձանն ԱՄՆ-ում մի վիթխարի կոթող է։ Մինչեւ հիմա Թուրքիան չի հանդգնել որեւէ արձագանք տալ։ Իմ կարծիքով, Թուրքիան այժմ շահարկում է Հայաստանի իշխանությունների խեղճացած վիճակը եւ աշխատում հնարավորինս գերիշխել»։ Մինչդեռ կան փաստեր, որ հայկական կողմը կարող էր օգտագործել․ մեջբերում ենք արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի գրառումից․ «ա) Նեմեսիսի մասնակիցները ոչ միայն չեն դատապարտվել, այլև արդարացվել են, այդ թվում՝ Սողոմոն Թեհլերյանը, բ) զոհված բոլոր թուրք պաշտոնյաները, այդ թվում՝ Թալեաթը, 1919-21 թթ. հենց թուրքական զինվորական տրիբունալների կողմից դատապարտվել են մահապատժի՝ էթնիկ շարժառիթներով զանգվածային բնաջնջումներ կազմակերպելու և իրացնելու մեղադրանքով»։
Հաղորդման մյուս հյուրը՝ թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանն այս առնչությամբ ասաց, թե պետք է չարդարանային այս քայլի համար՝ նշելով, որ սա իրականում սա վերաբերում է մեր պատմությանը, եւ թվարկվածին հավելեց եւս մի փաստարկ․ «Հենց Թուրքիան է իր երկրում շարունակում ցեղասպանների հերոսացումը»։ Գրիգոր Ջանիկյանը շարունակեց՝ հիշատակելով, որ Թալեաթ փաշայի համար հսկայական դամբարան է կառուցվել․ «Ես չեմ կարող պատկերացնել, որ Գերմանիայում կառուցվեր Հիտլերի հուշարձանը, նման կոթող»։
Մելինե Անումյանին առաջարկեցինք պատասխանել այն հարցադրմանը, որ Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթողի առնչությամբ խորհրդարանում հնչեցրել էր Նիկոլ Փաշինյանը․ «Իսկ, օրինակ, եթե նման արձան ՀՀ-ում չլիներ, դրանից ի՞նչը կտուժեր, եւ ի՞նչ կշահեինք մենք»։ «Ես ասեմ, թե ինչ ենք շահում մենք այս պահին այս արձանով՝ հակառակ տեսանկյունից մոտենանք հարցին։ Ես նաեւ դասավանդում եմ, ու վերջերս «Նեմեսիսի» հետ կապված հարց տվեցի իմ ուսանողներին եւ ցավով արձանագրեցի, որ նրանցից շատ քչերն էին տեղյակ այդ գործողության մասին։ Այսինքն՝ նախ, անտեղյակությունը կվերանա,– պատասխանեց թուրքագետը։– Երկրորդը՝ 3 տարի է, ինչ բոլորս գիտեք, թե ինչ հոգեվիճակում ենք։ Ու այս պարտված, շատ ծանր հոգեվիճակը հաղթահարելու եւ հիշեցնելու համար, որ Ցեղասպանությունից հետո եղել է նաեւ վրեժ՝ այդ առումով եւս շատ կարեւոր է այդ արձանի տեղադրումը»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2952 դիտում
12:05 07-11-2020
Որ հաղթես կյանքում՝ պիտի հավատաս, որ հաղթես պատերազմում՝ պիտի հավատաս, որ ապրես՝ պիտի հավատաս. Թևան Պողոսյան
1371 դիտում
11:13 11-11-2014
Վրաստանի բանակը չի միջամտի քաղաքական հարցերին. Իրակլի Ղարիբաշվիլի
Այս բաժնից
805 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
928 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի