1213 դիտում
09:05 12-05-2023
Գերիների ծնողները Փաշինյանից դժգոհ դուրս են եկել. լարված հանդիպման մանրամասները․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «44 պատերազմի ընթացքում բռնի անհետացած, գերեվարված և անհետ կորած զինվորների ծնողները 1 օր Նիկոլ Փաշինյանի առանձնատան դարպասների մոտ՝ ասֆալտի վրա գիշերելուց հետո երեկ հանդիպել են Փաշինհանի հետ: Հանդիպումը սկսվել է ժամը 3:30 եւ ավարտվել ժամը 17։00-ին: Ծնողները զայրացած դուրս են եկել հանդիպումից՝ չստանալով իրենց հուզող հարցերի պատասխանը, թե որտեղ են իրենց երեխաները, ինչ է անոմ երկրի վարչապետը նրանց վերադարձնելու հարցում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ քննչական կոմիտեի քննիչներ, որոնց ներկայությամբ ծնողները ասել են, որ նրանք շուրջ երեք տարի է ինչ աշխատում են, բայց իրենց հայտնած ինֆորմացիաներից ավել ինֆորմացիա քննիչները չեն գտնում ու սա խոսում է այն մասին, որ նրանց աշխատանքը թերի է։ Տեղեկացանք, որ ծնողներից մեկը զայրացել ու հեռացել է հանդիպումից։ Մի քանի ծնող զրույցի ժամանակ զայրույթից ոտքի են կանգնել, սակայն նրանց հանգստացրել են մտերիմները։ Ծնողները պահանջել են գտնել իրեն երեխաներին, հարց բարձրացնել, թե ինչու Ալիեւը չի կատարում իր պարտավորությունները, չի վերադարձնում իրենց երեխաներին։
Ծնողները բարձրացրել են հարց, որ այդքան գնում եք հանդիպումների, բանակցությունների, ինչու չեք բարձրացնում անհետ կորած, բռնությամբ անհետացած երեխաների հարցը: «Մի օր չլսեցինք, որ մեր երեխաների հարցով զբաղվում եք… մի հրապարակային բան ասեիք, որ հավատայինք»,- զայրացել են ծնողները Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:
Ի վերջո խոսք է գնացել նաև 11 հազար դասալիքի մասին, որը հայտարարել էր Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը: Ծնողների փոխանցմամբ, հանդիպմանը ներկա քննիչներն ասել են, որ այդպիսի թիվ չկա, ծնողները հիշեցրել են, որ վարչապետի կինն է նման թիվ հրապարակել: Փաշինյանն էլ արդարացել է, թե այդպես չի ասվել, այլ կոնտեքստում է ասվել՝ փորձելով փրկել իրավիճակը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3124 դիտում
10:19 31-08-2019
Առաջին դասարանցիների առցանց հերթագրումը մեծ «շիլաշփոթ» է առաջացրել. ծնողները դժգոհ են. «Ժողովուրդ»
30691 դիտում
10:23 11-05-2017
Ինչո՞ւ են զինվորները դուրս եկել զորամասից. ջրահեղձման դժբախտ դեպքի մանրամասները. «Ժողովուրդ»
3567 դիտում
10:25 27-05-2020
Թամրազյանը պատվով է դուրս եկել մեղադրանքի տակից. արտահերթ նիստի մանրամասները «Ժողովուրդ»
Այս բաժնից
1015 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1288 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2578 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ