748 դիտում
14:48 12-05-2023
Ռուսաստան-Վրաստան թռիչքների վերսկսման դեպքում ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել վրացական ընկերությունների դեմ
Ռուսաստանի և Վրաստանի միջև թռիչքների վերսկսման դեպքում Վաշինգտոնը կարող է պատժամիջոցներ կիրառել վրացական ընկերությունների դեմ։
«Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերսկսումը մեզ կանհանգստացնի. վրացական օդանավակայանների ընկերությունները կարող են պատժամիջոցների վտանգի առաջ հայտնվել, եթե սպասարկեն ներմուծման և արտահանման վերահսկողության ենթակա ինքնաթիռներ», - հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը:
Պաշտոնյան կրկնել է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը՝ «ուղիղ թռիչքները վերականգնելու կամ վիզային ռեժիմը փոխելու փոխարեն, վրաց ժողովուրդը հավանաբար կգերադասի, որպեսզի Պուտինը դուրս բերի ռուսական զորքերը Վրաստանի օկուպացված տարածքներից»:
«Ամբողջ արևմտյան հասարակությունները հեռացել են այդ դաժան ռեժիմից: Այժմ ժամանակը չէ ակտիվացնելու Ռուսաստանի հետ փոխգործակցությունը»,- պնդել է Պատելը:
Ռուսաստանը չեղարկում է Վրաստանի քաղաքացիների համար շուրջ 23 տարի առաջ սահմանված վիզային ռեժիմը, նախագահ Վլադիմիր Պուտինի մեկ այլ հրամանագրով վերականգնվում են նաև դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթները։

Նմանատիպ նյութեր
4714 դիտում
17:44 09-09-2016
ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ. The Washington Post
1470 դիտում
21:56 21-02-2014
Սպիտակ Տունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի դեմ
Այս բաժնից
832 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել
571 դիտում
16:21 21-12-2024
Պենտագոնը փորձարկել է 2 հրթիռ, որոնք կփոխարինեն հնացած ATACMS-ներին. Breaking Defence