211652_close_icon
views-count1081 դիտում article-date 10:31 14-05-2023

ՈՒԶՈՒ-ն Բախմուտի մոտ ազատագրել է գրեթե 17 ք/կմ տարածք․ ISW

Ուկրաինական 16,85 ք/կմ տարածք ազատագրվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բախմուտի շրջանում, վերջին հակագրոհների արդյունքում։ Այս գնահատականը տրված է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) իր նոր զեկույցում։ Այս տվյալը պակաս է, քան մայիսի 13-ին ներկայացրել էր Ուկրաինայի Զինված ուժերի Արևելյան խմբի խոսնակ Սերխի Չերևատին. նա 3 օրում հայտարարել էր հակագրոհների արդյունքում 17,3 ք/կմ տարածք ապաօկուպացիայի մասին։

Միևնույն ժամանակ, ինստիտուտի վերլուծաբանները դեռևս «տեսողական ապացույցներ չեն նկատել» Ուկրաինայի զինված ուժերի փոքր առաջխաղացումների մասին Բախմուտից հարավ-արևմուտք, ինչի մասին գրել են ռուս զինվորական բլոգերները։ Ըստ նրանց՝ ուկրաինական բանակը Պրեդտեչինոյից (16 կմ նույն ուղղությամբ Բախմուտից) առաջ է շարժվել դեպի Կլեշչիևկա (քաղաքից 7 կմ հարավ-արևմուտք):

Նմանատիպ նյութեր