211652_close_icon
views-count805 դիտում article-date 14:52 15-05-2023

Լոնդոնը հայտարարում է Կիևին ՀՕՊ համակարգի հրթիռներ, հարձակողական ԱԹՍ-ներ տրամադրելու մասին

Այսօր Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի «հարյուրավոր» հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռներ և հարձակողական անօդաչու թռչող սարքեր՝ մինչև 200 կմ հեռահարությամբ:

«Սա որոշիչ պահ է Ուկրաինայի դիմադրության համար՝ սարսափելի ագրեսիվ պատերազմում, որը նա չի ընտրել կամ չի հրահրել»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից առաջ:

Զելենսկին այսօր կժամանի Լոնդոն և կհանդիպի Սունակի հետ։

Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Բրիտանիան Ուկրաինային է փոխանցում մի քանի Storm Shadow թևավոր հրթիռներ՝ մինչև 250 կմ հեռահարությամբ։ Դրանք զգալիորեն մեծացնում են Ուկրաինայի զինված ուժերի հարված հասցնելու հնարավորությունները։

Նմանատիպ նյութեր