1231 դիտում
15:18 17-05-2023
Պուտինը հույս է հայտնել, որ Մոսկվան, Բաքուն և Թեհրանը շուտով համաձայնության կգան «Հյուսիս-Հարավ» միջանցքի շուրջ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ մոտ ապագայում Մոսկվան, Բաքուն և Թեհրանը կկարողանան վերջնական համաձայնության գալ «Հյուսիս-Հարավ» միջանցքով երկաթուղային փոխադրումների կազմակերպման շուրջ։ Այս մասին Պուտինը հայտարարել է այսօր՝ հեռավար կարգով մասնակցելով Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության մասին ռուս-իրանական համաձայնագրի կնքման արարողությանը։
«Այս միջանցքի ստեղծման ուղղությամբ համագործակցությունը ծավալվում է Ադրբեջանի հետ սերտ գործընկերության պայմաններում։ Մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում եռակողմ ձևաչափում՝ Ադրբեջանի մասնակցությամբ, ավարտին կհասցվի «Հյուսիս-Հարավ» միջանցքով երկաթուղային և բեռնատար փոխադրումների զարգացման մասին համաձայնագրի մշակումը։ Այդպիսով երեք երկրների քայլերի հաջող համակարգման համար անհրաժեշտ իրավական բազա կստեղծվի», - ասել է Ռուսաստանի նախագահը։
Իրանական Ռեշտ և Աստարա քաղաքները միմյանց կապող երկաթուղու ընդհանուր երկարությունը կկազմի 170 կիլոմետր, այն կառուցվելու է Մոսկվայի և Թեհրանի մասնակցությամբ։ Այս նպատակով Ռուսաստանը Իրանին 1 միլիարդ 300 միլիոն եվրոյի միջպետական վարկ է տրամադրում։ «Հյուսիս-Հարավ» միջանցքն ամբողջացնող վերջին հատվածը, որ պետք է իրանական Աստարան կապի համանուն ադրբեջանական քաղաքի հետ, կառուցվելու է Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի համատեղ ջանքերով», - հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

Նմանատիպ նյութեր
958 դիտում
13:16 17-06-2024
Մոսկվան, Թեհրանը և Բաքուն աշխատանքային խումբ կստեղծեն «Հյուսիս-Հարավ»-ի համար
2176 դիտում
16:02 26-10-2022
«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում կարևորվել է հայկական «Հյուսիս-Հարավը». ԵԱԶԲ
Այս բաժնից
1093 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1126 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան
1108 դիտում
20:02 17-12-2024
Մակրոնը Բայրուին երկու օր ժամանակ է տվել նախարարների նոր կաբինետ կազմելու համար