ՀՖՖ-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր նվաճելու առիթով:
«Շնորհավորում ենք Հենրիխ Մխիթարյանին ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ: Հենոն կարող է դառնալ առաջին հայ ֆուտբոլիստը, ով կմասնակցի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի ամենակարևոր հանդիպմանը»,- նշված է հրապարակման մեջ։
«Ինտերը» եզրափակիչում կմրցի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» և մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալի» դիմակայության հաղթողի հետ:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան Օլիմպիական ստադիոնում: