211652_close_icon
views-count25411 դիտում article-date 17:41 26-05-2015

ՀՖՖ-ն իր ցավակցությունն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցությունն է հայտնել ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանին, Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ՈւԵՖԱ-ի նախագահի գրասենյակի աշխատակից Մոնիկա Մխիթարյանին՝ սիրելի մայրիկի եւ տատիկի՝ տիկին Լիդիայի մահվան կապակցությամբ, եւ իր զորակցությունն է հայտնում ընտանիքի անդամներին, մերձավորներին եւ բարեկամներին: Հենրիխ Մխիթարյանի տատիկի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 26-ին՝ ժամը 18:00-20:00-ը, Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը մայիսի 27-ին է՝ ժամը 14:00-ին, նույն տեղից, հայտնում է ՀՖՖ ֆեյսբուքյան էջը: [url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ը նույնպես իր ցավակցությունն է հայտնում հայ ֆուտբոլիստին:

Նմանատիպ նյութեր