211652_close_icon
views-count1159 դիտում article-date 19:58 29-09-2023

Անահիտ Ավանեսյանն այցելել է Վայքի հումանիտար կայանում տեղակայված բժշկական կետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր եղել է նաև Վայքի հումանիտար կայանում տեղակայված բժշկական կետում։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Այստեղ նույնպես հերթապահություն է իրականացնում շտապօգնության ծառայությունը:

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վայոց ձորի մասնաճյուղի աշխատակիցները ևս ներգրավված են աշխատանքներում` հետևելու սանիտարահամաճարակային կանոնների պատշաճ պահպանմանը։

Նախարարը զրուցել է քաղաքացիների և բուժանձնակազմի հետ, լսել նրանց կարիքները` ըստ պահանջի համալրելու տրամադրվող բուժծառայությունը։

Նմանատիպ նյութեր