211652_close_icon
views-count1168 դիտում article-date 21:08 17-05-2023

Աշոտ Փաշինյանի առեւանգման կասկածանքով բերման ենթարկված ծնողներն իրենց մեղավոր չեն ճանաչում. Ռուբեն Մելիքյան․ .aravot.am

Aravot.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի որդու առեւանգման կասկածանքով «Որդիների կանչ» հ/կ-ի գրասենյակի մոտից Շենգավիթի Ոստիկանության բաժին տարված զոհված զինծառայողների ծնողները իրենց մեղավոր չեն ճանաչում: Քիչ առաջ լրագրողներին ասաց  իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Այս պահին իրականացվում են ստանդարտ քրեադատավարական ընթացակարգեր, անձնական խուզարկություններ են ընթանում: Հնարավորություն տրվեց նրանց հետ առանձին զրուցել»,- Ոստիկանության շենքից դուրս գալով՝ ասաց Մելիքյանը:

Նրա խոսքով՝ մեղադրանքներ դեռ չեն առաջադրվել, բայց նախաձեռնվել է քրեական վարույթ: Առեւանգման հանգամանքը, ըստ նրա, կտրականապես հերքվում է. «Մարդկայնորեն զրուցել են, իր կամքով մեքենա է նստել»: Իրավապաշտպանի համար անհասկանալի է, թե ինչու  է իրեն մեքենայից դուրս նետել: Ռուբեն Մելիքյանը նաեւ ասաց, որ վարույթը, ամենայն հավանականությամբ,  կքննվի Երեւան քաղաքի վարչությունում: Մելիքյանի խոսքով՝  ծնողներին բերման են  ենթարկել բռնի ուժով ու ձեռնաշղթաներով»:

Նմանատիպ նյութեր