211652_close_icon
views-count760 դիտում article-date 13:27 18-05-2023

Բայդենը եւ Բլինքենը ժամանել են Հիրոսիմա, որտեղ կանցկացվի G7-ի գագաթաժողովը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Ճապոնիայի Հիրոսիմա քաղաք, որտեղ ուրբաթ մեկնարկում է G7 երկրների ղեկավարների գագաթաժողովը, նրան ուղեկցում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Ինչպես երեւում է կազմակերպիչների հեռարձակումից, որն անցկացվում է օդանավակայանից, նրանց դիմավորել է Ճապոնիայում ԱՄՆ դեսպան Ռամ Էմանուելը։

Հինգշաբթի ավելի ուշ սպասվում է Բայդենի եւ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի երկկողմ հանդիպումը։

2023 թվականին G7-ի նախագահությունը անցել էր Ճապոնիային։ «Յոթնյակի» գագաթաժողովը տեղի կունենա մայիսի 19-21-ը Հիրոսիմայում։

«Յոթնյակի» երկրներից բացի Հիրոսիմայում գագաթաժողովին մասնակցելու հրավեր են ստացել Հնդկաստանը, Ավստրալիան, Բրազիլիան, Հարավային Կորեան, Վիետնամը եւ երեք այլ երկրներ. Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի համանախագահ Ինդոնեզիան, Խաղաղօվիկանոսյան կղզիների համաժողովում համանախագահ Կուկի կղզիները, Աֆրիկյան միության համանախագահ Կոմորյան կղզիների միությունը։

Բացի այս երկրներից, Հիրոսիմայի գագաթաժողովին հրավերներ են ստացել յոթ կազմակերպությունների ղեկավարներ՝ ՄԱԿ-ի, Էներգետիկայի միջազգային գործակալության, Արժույթի միջազգային հիմնադրամի, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ), Համաշխարհային բանկի, ԱՀԿ-ի եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության։

Նմանատիպ նյութեր