211652_close_icon
views-count2097 դիտում article-date 15:13 22-04-2016

Օբաման մայիսի վերջին կայցելի միջուկային ռմբակոծության ենթարկված ճապոնական Հիրոսիմա քաղաք

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մայիսի վերջին պատրաստվում է մեկնել Ճապոնիայի Հիրոսիմա քաղաք, հաղորդում է Reuters գործակալությունը: Նշվում է, որ Օբամայի այցը լինելու է 1945 թվականից մինչ այսօր ամերիկյան նախագահի առաջին այցը: Օրեր առաջ Ճապոնիա էր ժամանել նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, ով այցելել էր Հիրոսիմա և հարգանքի տուրք մատուցել միջուկային ռմբակոծությունից զոհվածների հուշահամալիրում, սակայն ներողություն չէր խնդրել մոտ 70 տարի առաջ կատարվածի համար:

Նմանատիպ նյութեր