775 դիտում
10:41 19-05-2023
Երևանի և Բաքվի միջև ուղիղ բանակցությունները չափազանց կարևոր են՝ անկախ նրանից, թե որտեղ են դրանք տեղի ունենում՝ Արլինգթոնում, Բրյուսելում, Մոսկվայում. Պետդեպ
ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է մայիսի 19-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի, ինչպես նաև երկու երկրների ղեկավարների՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կայանալիք հանդիպումներին. համապատասխան մեկնաբանությունն արել է Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը:
«Մենք շարունակում ենք ապահովել Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունն ու ներգրավվածությունը մինչ այս երկու երկրներն աշխատում են կայուն և արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար: Մենք ողջունում ենք տեղեկություններն առ այն, որ կողմերը պատրաստվում են շարունակել ներգրավված մնալ այս քննարկումներում, և մենք վերահաստատում ենք մեր համոզմունքն առ այն, որ խաղաղությունը հասանելի է, և որ ուղիղ երկխոսությունն առանցքային է այս խնդիրների լուծման համար:
Մեր տեսակետն այն է, որ կողմերի միջև ուղիղ բանակցությունները չափազանց կարևոր են, և մենք ուրախ ենք տեսնել, որ դրանք կայանում են՝ անկախ նրանից, թե որտեղ են դրանք տեղի ունենում՝ Արլինգթոնում, Բրյուսելում, Մոսկվայում: Մեր աջակցությունն այս ջանքերով կշարունակվի», - ասել է Պատելը:

Նմանատիպ նյութեր
1057 դիտում
09:59 27-10-2023
Բաքվի ու Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը բխում է կողմերի, տարածաշրջանի ու աշխարհի շահերից․ Պետդեպ
691 դիտում
13:01 13-07-2023
Չափազանց կարևոր է միջազգային մեխանիզմների շրջանակում Բաքվի և Ստեփանակերտի երկխոսությունը. Փաշինյան
Այս բաժնից
1003 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
955 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
985 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն