715 դիտում
11:23 19-05-2023
ՄԻՊ-ի աջակցությամբ կենսաթոշակառուի կողմից բարձրացված խնդիրը լուծվել է
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը կենսաթոշակային մարմնի կողմից սխալ վերահաշվարկի արդյունքում կենսաթոշակի հետգանձում չիրականացնելու հարցով։ Ինչպես հաղորդում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից, դիմումատուն տեղեկացրել է, որ ստանում է տարիքային կենսաթոշակ, զուգահեռ նաև աշխատում է։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ տարին մեկ անգամ իրականացվում է կենսաթոշակի վերահաշվարկ։
Հերթական վերահաշվարկը կատարելու ժամանակ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնից քաղաքացուն տեղեկացրել են, որ նախկինում կատարված կենսաթոշակի վերահաշվարկները եղել են սխալ, և նա պարտավոր է ավել հաշվարկված 91 590 դրամը վերադարձնել գանձապետական հաշվեհամարին, հակառակ դեպքում կբռնագանձվի դատական կարգով: Բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ ավել վճարված կենսաթոշակը չի կարող վերադարձնել, քանի որ սխալ հաշվարկը կատարվել է կենսաթոշակային մարմնի մեղքով:
Պաշտպանը բարձրացված խնդիրը կարգավորող օրենսդրական հիմքերի վկայակոչմամբ գրություն է հասցեագրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
Ստացված պատասխանի համաձայն՝ ներկայացրած դիմումների ու կից փաստաթղթերի ամբողջական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ավել վճարված կենսաթոշակի գումարը բռնագանձման ենթակա չէ։
Մարդու իրավունքների պաշտպանի և իրավասու պետական գերատեսչությունների արդյունավետ համագործակցության արդյունքում քաղաքացու բարձրացրած խնդիրը լուծվել է։

Նմանատիպ նյութեր
2096 դիտում
16:12 13-12-2021
ՄԻՊ-ի աջակցությամբ կենսաթոշակառուի աշխատանքային ստաժը վերահաշվարկվել է և փոխանցվել թերի վճարված կենսաթոշակը
Այս բաժնից
958 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության
871 դիտում
22:50 24-12-2024
Մալխասն իր ջազով ստեղծել է Երևան, որը հիշեցնում է մեր հարուստ մշակույթը․ Տիգրան Ավինյան