211652_close_icon
views-count757 դիտում article-date 12:16 19-05-2023

Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության միակ երաշխավորն է, իսկ Արցախը 164 օր է գտնվում է շրջափակման մեջ․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եվ որքան կուզեք աղավնիներ բաց թողնեք, միևնույն է խաղաղություն բերում են միայն հայ ՄԱՅՐԵՐԻՑ ծնված արծիվները: Եվ այսօր, այդ արծիվներից մեկի մայրիկին՝ տիկին Գայանեին, օրվա ստահակ իշխանությունը փորձ է անում շինցու և կարված դատական գործով հաշվեհարդար լինել. հաշվեհարդար լինել այն մորից, ով աշխարհի ամենաթանկ գինն է վճարել ՀԱՅՐԵՆԻՔԻ ապագայի համար՝ իր որդու կյանքը: Օրվա իշխանությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նա չունի սրբություն, պատիվ, նամուս և իհարկե, նա պատրաստ է սեփական իշխանությունը պահելու համար հատել գրված և չգրված բոլոր կարմիր գծերը:

Առիթից օգտվելով ևս մեկ անգամ ուզում եմ բոլորի՛ն հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության միակ երաշխավորն է, իսկ Արցախը 164 օր է գտնվում է շրջափակման մեջ»։
 

Նմանատիպ նյութեր