211652_close_icon
views-count1048 դիտում article-date 18:08 19-05-2023

Կողմերը շատ մոտ են վերջնական պայմանավորվածությանը. Լավրովը հայտնել է հաջորդ շաբաթ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետների մակարդակով հանձնաժողովի նիստի մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մանրամասներ է հայտնել Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպումից:

Նա նշել է, որ հաջորդ շաբաթ կկայանա տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետների մակարդակով հանձնաժողովի հերթական նիստը:

«Լիահույս ենք, որ դրական արդյունք կլինի: Կողմերը շատ-շատ մոտ են վերջնական պայմանավորվածությանը: Եվ պայմանավորվել ենք առաջիկայում սահմանազատման, սահմանագծման երկկողմ հանձնաժողովի նիստ անցկացնել՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ», - հավելել է նա:
 

Նմանատիպ նյութեր