1120 դիտում
19:56 19-05-2023
Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը թիրախային մենահատ կրակոց է արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողի ուղղությամբ
Մայիսի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը թիրախային մենահատ կրակոց է արձակել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողի ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից, ՀՀ ԶՈՒ զինծառայողը որևէ վնասվածք չի ստացել, քանի որ կրակոցի պահին եղել է զրահաբաճկոնով:
Ժամը 19:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Կից լուսանկարում ՀՀ ԶՈՒ զինծառայողի զրահաբաճկոնն է:

Նմանատիպ նյութեր
2686 դիտում
10:37 05-07-2016
Հակառակորդը ինքնաձիգերից և գնդացիրներից ոչ թիրախային կրակոցներ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ. ԼՂՀ ՊՆ
9603 դիտում
18:46 20-05-2021
Արցախում ադրբեջանցիները թիրախային կրակ են արձակել խաղաղ բնակչի ուղղությամբ
Այս բաժնից
658 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին