211652_close_icon

Արցախում ադրբեջանցիները թիրախային կրակ են արձակել խաղաղ բնակչի ուղղությամբ

views-count9741 դիտում article-date 18:46 20-05-2021
Կրակոցն արձակվել է Սոս գյուղի մոտ՝ դիրքերի թիկունքում աշխատող տրակտորի ուղղությամբ։
Արցախի Մարտունու շրջանում ադրբեջանցիները թիրախային կրակն են արձակել խաղաղ բնակչի ուղղությամբ։ Լուրը հայտնում է «Արցախպրեսը»։

Կրակոցն արձակվել է Սոս գյուղի մոտ դիրքերի թիկունքում աշխատող տրակտորիստի ուղղությամբ։

Քաղաքացին վնասվածքներ է ստացել, բայց ոչ թե հրազենից, այլ տրակտորի դիմապակու փշրված ապակիներից։
Թշնամին կրակը դադարեցրել է ռուս խաղաղապահների միջամտությունից հետո միայն։
Արցախի ներքին գործերի նախարարությունից լուրն առայժմ չեն հաստատել։

Նմանատիպ նյութեր