211652_close_icon
views-count850 դիտում article-date 14:03 20-05-2023

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արդար խաղաղությանը․ Բայդենը շնորհավորական նամակ է գրել Ալիևին

Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արդար խաղաղությանը։ Այս մասին Ադրբեջանի նախագահին ուղղված իր նամակում գրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ։ Ուղերձում նա, մասնավորապես, գրել է․

«Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը տարածաշրջանում զարգացում է ապահովել։Միասին մենք պայքարում ենք ահաբեկչության դեմ, գործողություններ ենք ձեռնարկում թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ և կանխում ենք զանգվածային ոչնչացման զենքի տարածումը, մենք միասին ապահովել ենք Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ժամանակ:

Միացյալ Նահանգները կշարունակի նպաստել Հարավային Կովկասի անվտանգությանն ու զարգացմանը և աջակցել Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն և արդար խաղաղությանը»։

Նմանատիպ նյութեր