211652_close_icon
views-count1522 դիտում article-date 16:36 21-05-2023

Ուկրաինայի զինված ուժերը վերահսկում են Բախմուտի փոքր մասը․ Սիրսկի․ Unian

Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին ասել է, որ այժմ Ուկրաինայի զինված ուժերը Դոնեցկի մարզում վերահսկում են «Բախմուտի աննշան մասը»։ Գրում  է Unian-ը։

«Չնայած այն հանգամանքին, որ մենք այժմ վերահսկում ենք Բախմուտի մի փոքր հատվածը, դրա պաշտպանության կարևորությունը չի կորցնում իր արդիականությունը։ Այն մեզ հնարավորություն է տալիս իրավիճակի փոխվելու դեպքում մտնել քաղաք։ Եվ դա անպայման տեղի կունենա»,- ասել է Ալեքսանդր Սիրսկին:

Գեներալ-գնդապետի խոսքով, Ուկրաինայի զինվորները շարունակում են առաջխաղացումը Բախմուտի արվարձանների եզրերով և փաստացի մոտենում են քաղաքը «տակտիկական շրջապատման» մեջ վերցնելուն։ «Դրա շնորհիվ մենք կկարողանանք վերահսկել հակառակորդի կողմից գրավված բոլոր բարձրահարկ շենքերը և աստիճանաբար ոչնչացնել դրանք։ Սա թշնամուն զրկում է քաղաքի մոտեցումների նկատմամբ վերահսկողությունից և մեզ տալիս է որոշակի մարտավարական առավելություններ։ Հրամանատարների հետ աշխատանքի ընթացքում մենք մանրամասն քննարկել ենք մեր գործողությունները և հակառակորդին ոչնչացնելու կարգը։ Ուստի մենք շարունակում ենք պաշտպանությունը։ Իրավիճակը բարդ է, բայց վերահսկելի»,- գրել է Սիրսկին։

Նմանատիպ նյութեր