211652_close_icon
views-count1027 դիտում article-date 16:10 22-05-2023

Կոռեկտ չի լինի, եթե ես խոսեմ Վաշինգտոնի Բրյուսելի եւ Մոսկվայի դիրքորոշումների մասին. Փաշինյան

Բրյուսելի, Վաշինգտոնի եւ Մոսկվայի դիրքորոշումների վերաբերյալ պետք է կարծիք ձեւավորեք իրենց հայտարարությունների հիման վրա: Այս մասին այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որոնք են այդ երկրների դիրքորոշումների տարբերությունները:

«Կոռեկտ չի լինի՝ ես իրենց դիրքորոշումը հայտնեմ, իրենք հաջորդ պահին ասեն՝ այդպես չէ: Ոչ թե չեմ ուզում ասել, այլ ճիշտ չէ: Ես իրենց խոսնակը չեմ, իրենք թող այդ մասին ասեն»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր