889 դիտում
17:02 22-05-2023
Լեո Դոկերտին համընդհանուր խաղաղություն է ցանկանում Հարավային Կովկասում եւ որքան հնարավոր է շուտ
Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոկերտին համընդհանուր խաղաղություն է ցանկանում Հարավային Կովկասում եւ որքան հնարավոր է շուտ։ Այս մասին Երեւանում բրիտանացի նախարարը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում։
Բրիտանացի նախարարին հարցրել են, թե արդյոք Բաքու կատարած այցի ժամանակ նա Ադրբեջանի իշխանություններին ասել է Լաչինի միջանցքի արգելափակման անթույլատրելիության մասին։ Նախարարին հիշեցրել են նաեւ, որ Բաքվում էներգետիկ ոլորտում Լոնդոնի հետ համագործակցությունը միանշանակ ընկալում են որպես «կանաչ լույս» տարատեսակ հանցավոր գործունեության համար։
«Այո, անկասկած։ Հարցը բարձրացվել է Բաքվում։ Սա կարեւոր տարր էր։ Մենք բարձրացրել ենք մարդկանց ազատ տեղաշարժի հարցը։ Մենք միշտ ասել ենք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի, այն էլ միայն բանակցությունների սեղանի շուրջ։ Ուստի մենք աջակցում ենք ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին հարցի առաջխաղացման համար»,- ասել է Դոկերտին:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9433 դիտում
19:52 13-05-2017
Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է որքան հնարավոր է շուտ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նոր ղեկավար ընտրել