211652_close_icon
views-count988 դիտում article-date 12:34 23-05-2023

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունները միաձայն ճանաչել է «ցեղասպանություն»

ՆԱՏՕ-ի երկրների Խորհրդարանական վեհաժողովն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի «հանցագործությունները» միաձայն ճանաչել է որպես «ցեղասպանություն»:

Ինչպես գրում է «Ամերիկայի ձայնը», այս մասին ասել է Լյուքսեմբուրգում ընթացող վեհաժողովում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Եգոր Չերնևը։

«Սա մեր դիվանագիտական հաղթանակն է։ Հռչակագրի վերջնական տեքստի հետ կապված մեր բոլոր հիմնական ցանկությունները հաշվի են առնվել»,- ասել է Չերնևը։

Հռչակագիրն աջակցում է ռուսական ռազմական հանցագործությունների համար միջազգային տրիբունալի ստեղծմանը և խոստանում է օգնել Ուկրաինային հաղթել:

Վեհաժողովի մասնակիցները հայտարարել են իրենց հանձնառությունը վերականգնելու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, կիրառելու հետագա պատժամիջոցները և օգնելու վերականգնել երկրի տնտեսությունը Մարշալի պլանի համաձայն:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում բարձր է գնահատել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի հռչակագիրը։

«Իրերն իրենց անուններով են կոչվել՝ մեր պետության դեմ Ռուսաստանի հանցագործությունների հստակ ճանաչում՝ որպես ցեղասպանություն, ռաշիստական գաղափարախոսության հստակ դատապարտում»,- Սա ճիշտ հիմք է նաև այլ միջազգային կազմակերպությունների համար», - ասել է նա:

Նմանատիպ նյութեր