211652_close_icon
views-count901 դիտում article-date 13:22 25-05-2023

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը 3 օրով գործուղվում է Վիլնյուս

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը 3 օրով մեկնում է Վիլնյուս:

Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին 2023 թվականի հունիսի 11-14-ը գործուղել Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս)՝ երկկողմ համագործակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

Վահե Ղազարյանի՝ Լիտվայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին՝ միջծրագրային վերաբաշխման միջոցով։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Լիտվայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»:

Նմանատիպ նյութեր