211652_close_icon
views-count1537 դիտում article-date 21:30 25-05-2023

Ձերբակալել են Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամին․ aravot.am

Գյումրիում ՔՊ-ականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի շրջանակներում քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել ու ձերբակալել են Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Երվանդ Խանամիրյանին։ Aravot.am-ի այս տեղեկությունը հաստատեց նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական գործարար Մարտին Թորոյանը կասկածվում է մտերիմ ընկերոջ՝ Երվանդ Խանամիրյանի ու ևս մեկ հոգու մասնակցությամբ իր տունը վերանորոգող արհեստավորին՝ 50-ամյա Հ․ Մ․-ին, հրազենային վնասվածք հասցնելու մեջ։ Ըստ Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրության՝ 35-ամյա տղամարդը շինանյութ գողանալու հարցի շուրջ, ընկերների ներկայությամբ վիճաբանել է 50-ամյա տղամարդու հետ՝ նրա հասցեին հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին, ապտակելով, թքելով նրա դեմքին: Այնուհետև, ըստ Քննչական կոմիտեի, «շարունակելով իր անմարդկային և հակաօրինական գործողությունները, 50-ամյա տղամարդուն հրելով հանել է տան բակ, գցել շան ճաղապատ բունը, շանը հարձակվելու հրահանգ տվել, սակայն նկատելով, որ շունը չի հարձակվում, ջրի խողովակով սառը ջուրը 15-20 րոպե շարունակ պահել է տղամարդու վրա, որից հետո ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված անձից ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող ատրճանակով մեկ անգամ կրակել է շան բնում գտնվող տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածք»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր